Ցուկերբերգ-Մասկ մենամարտը կհեռարձակվի Twitter-ի ուղիղ եթերում

Միլիարդատերեր Մարկ Ցուկերբերգի և Իլոն Մասկի մենամարտը կհեռարձակվի X սոցկայքի (նախկինում՝ Twitter) սոցկայքի ուղիղ եթերում: Այս մասին հայտնել է Մասկն իր միկրոբլոգում:

Նա նաև հավելել է, որ ամբողջ հասույթը կուղղվի վետերանների բարեգործությանը:

Հիշեցնենք, որ աշխարհի ամենահայտնի միլիարդատերերից երկուսը` Tesla, SpaceX, X ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը և Meta-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը, պայմանավորվել են մենամարտել իրար դեմ: Մասկը իր միկրոբլոգի հարթակում հաղորդագրություն էր հրապարակել այն մասին, որ «պատրաստ է վանդակի մեջ կռվել Ցուկերբերգի հետ»:

Դրանից հետո Ցուկերբերգը հրապարակել էր Մասկի գրառման էկրանակադրը՝ «Ուղարկիր ինձ վայրը» մակագրությամբ։ Այնուհետև Մասկը Ցուկերբերգին պատասխանել էր՝ «Վեգաս, Octagon»: Octagon-ը մրցավայր է, որն օգտագործվում է UFC մենամարտերի համար:

Քաղաքականություն

Պատահարներ