Ո՞րտեղ են Արայիկ Հարությունյանի կինն ու դուստրը․ խոսնակը պարզաբանում է

Համացանցում լուրեր են շրջանառվում, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն իր կնոջը և փոքր դստերը դուրս է հանել Արցախից։ 

Օգտատերերը մեկնաբանություններ էին նաև անում, որ այս ամենը նշանակում է, որ Արայիկ Հարությունյանը պատրաստվում է Արցախի հանձնմանը։ 

168.am-ը Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանից հետաքրքրվել է `արդյո՞ք շրջանառվող լուրերը համապատասխանում են իրականությանը, ինչին ի պատասխան Լուսինե Ավանեսյանն ասել է․ 

«Արայիկ Հարությունյանի կինը, դուստրը այստեղ են՝ Արցախում, նրանք որևէ տեղ չեն գնացել»:

Քաղաքականություն

Պատահարներ