4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ` Թուրքիայի կենտրոնում

Այսօր Թուրքիայի կենտրոնում 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

 

Նշվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ղահրամանմարաշից 74 կիլոմետր հեռավորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է 5 կիլոմետր խորության վրա։

 

Տեղեկություններ տուժածների կամ ավերածությունների մասին չկան։

Քաղաքականություն

Պատահարներ