Ալկոհոլի ազդեցության տակ 22 կրակոց է արձակել. նոր մանրամասներ՝ Ստեփանակերտի հրապարակում տեղի ունեցածից

Ստեփանակերտ քաղաքի Վերածննդի հրապարակում Ս.Մ.-ն 2023թ. օգոստոսի 02-ին, ժամը 05:50-ի սահմաններում, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, խուլիգանական դրդումներից ելնելով, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բարձրաձայն անցեզուր հայհոյանքներ հնչեցնելով, խախտելով զենքի հետ վարվելու և պահելու անվտանգության կանոնները, իր անվամբ գրանցված ողորկ-երկարափող հրացանը որպես զենք գործադրելով, թվով 22 կրակոց է արձակել նույն վայրում գտվող փողոցը լուսավորող լապտերների ուղությամբ՝ վնասելով դրանք, այդ կերպ անթաքույց կերպով խախտելով վարքագծի համընդհանուր ճանաչում ստացած նորմերը, տագնապի և վախի զգացում առաջացնելով բնակչության շրջանում, բացահայտորեն ցույց տալով իր արհամարհական վերաբերմունքը հասարակության, դրանում ընդունված բարոյական և իրավական նորմերի նկատմամբ և որպես զենք գործադրվող հրացանով վնասելով գույքը: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետությհան դատախազությունից:

 

«Ս.Մ.-ն ձերբակալվել է:

 

Փաստի առթիվ 02.08.2023թ. հարուցվել է քրեական գործ՝ ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 4-րդ մասով /Խուլիգանությունը/ : Կատարվում է նախաքննություն:

 

Քրեական գործով մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ դատավարական ղեկավարումը և դատախազական հսկողությունն իրականացնում է Ստեփանակերտ քաղաքի դատախազությունը», - ասվում է հայտարարության մեջ:

Քաղաքականություն

Պատահարներ