Արքայազն Հարրին զրկվել է «Նորին թագավորական մեծություն» կոչումից

Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի պաշտոնական կայքը հանել է «Նորին թագավորական մեծություն» արքայազն Հարրիի տիտղոսը։ Հաղորդում է Page Six-ը։

 

Թագավորական ընտանիք բաժնում, որտեղ ներկայացված է թագավորական ընտանիքի յուրաքանչյուր անդամ, արքայազն Հարիի և Մեգան Մարքլի անունները տեղափոխվել են էջի ներքևի մաս։ Հրատարակությունը նշում է, որ դա տեղի է ունեցել երեք տարի այն բանից հետո, երբ արքայազն Հարին և Մեգան Մարքլը թողել են թագավորական ընտանիքի աշխատող անդամների պարտականությունները և Մեծ Բրիտանիայից տեղափոխվել ԱՄՆ։

 

2020 թվականի հունվարին արքայազն Հարին և Մեգան Մարքլը հրաժարվեցին թագավորական պարտականություններից և կորցրին իրենց թագավորական կարգավիճակը։

 

«Մենք մտադիր ենք հեռանալ թագավորական ընտանիքի «ավագ» անդամների գործունեությունից և սկսել աշխատել ֆինանսապես ավելի անկախ դառնալու համար», - ասվում է Սասեքսի դուքսի ուղերձում։

 

2021 թվականի մարտին արքայազն Հարին և Մեգան Մարքլը սկանդալային հարցազրույց են տվել ամերիկացի հայտնի հաղորդավարուհի Օփրա Ուինֆրիին, որում թագավորական ընտանիքին մեղադրել են անտարբերության, մշտական ​​ճնշման և ռասիզմի մեջ։ Այդ ժամանակվանից դուքսերի հարաբերությունները Չարլզ III թագավորի և նրա ընտանիքի հետ շարունակում են լարված մնալ։ Իրավիճակն էլ ավելի սրվեց այն բանից հետո, երբ արքայազն Հարրին տվեց մի շարք անկեղծ հարցազրույցներ և թողարկեց իր ինքնակենսագրական «Պահեստային» գիրքը: Ներկայումս արքայազն Հարին կնոջ և երկու երեխաների հետ ապրում է ԱՄՆ-ում։

Քաղաքականություն

Պատահարներ