ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Նոր կադրեր՝ իռլանդացի ռոք երգչուհի Շինեյդ Օ'Քոնորիի հուղարկավորությունից

Համացանցում նոր կադրեր են տարածվում իռլանդացի ռոք երգչուհի Շինեյդ Օ'Քոնորիի հուղարկավորության արարողությունից։ Նշենք, որ երգչուհին մահացել էր օրեր առաջ։ Նա ընդամենը 56 տարեկան էր։ Իր կյանքի ընթացքում երգչուհին թողարկել է բազում հիթեր:

 

2017 թվականին երգչուհին հայտարարել էր, թե իր նոր անունը Մագդա Դավիթ է։ Արդեն մեկ տարի անց՝ 2018-ին հայտարարեց, որ իսլամ է ընդունել և հետայսու իր անունն Շուհադա Սադաքաթի է:

 

Ռոք աստղը տառապել է տարատեսակ հոգեկան խանգարումներով։ Մի քանի անգամ ինքնասպանության փորձեր է կատարել: Նա ամուսնացել էր 4 անգամ, ամեն ամուսնուց մեկական երեխա ուներ։ 

 

2022 թվականի հունվարի 5-ին անհետ կորում է երգչուհու 17-ամյա որդին՝ Շեյնը: Երկու օր անց ոստիկանները հայտնաբերում են տղայի դին: Հետագայում իրավապահները հայտնել են, որ Շեյնն ինքնասպան է եղել։ Տարատեսակ աղբյուրներում նշվում է, թե Օ'Քոնորիի տղան նույնպես հոգեկան խնդիրներ է ունեցել:

 

Այդ ողբերգությունից հետո Շինեյդ Օ'Քոնորի հոգեկան վիճակն էլ ավելի է վատթարացել: Նա սոցիալական ցանցերում գրել է, որ ցանկանում է հեռանալ կյանքից:

 

Իր վերջին թվիթերյան գրառման մեջ էլ նա հրապարակել էր ինքնասպան եղած որդու լուսանկարը և գրել. 

 

«Նա իմ կյանքի սերն էր, իմ հոգու ճրագը»։

 

Քաղաքականություն

Պատահարներ