«Նոյ» կոնյակի գործարանի տարածքում հայտնաբերվել է տղամարդու դի

Երեկ՝ օգոստոսի 8-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 11։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել շտապօգնության Կենտրոն ենթակայանից, ովքեր հայտնել են, որ բժիշկների թիվ 16 խումբը կանչով մեկնել է Արգիշտի փողոցում գործող «Նոյ» կոնյակի գործարան, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։

 

Ոստիկաններն ու քննիչները գործարանի տարածքում հայտնաբերել են Երևանի բնակիչ, 66-ամյա Սպարտակ Ս․-ի դին։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնբարվել։

Դեպքի փաստով քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Քաղաքականություն

Պատահարներ