ՔԿԾ պետ Սերգեյ Ատոմյանի ազատումից հետո կալանավորումներ են սպասվում. «Ժողովուրդ»

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի՝ պաշտոնից ազատվելուց հետո գործընթացները ոլորտում դեռ չեն ավարտվել: Այս մասին  գրում է «Ժողովուրդ» օրաթերթը: 

 

«Ծառայության պետ, ՔՊ նախկին պատգամավոր Սերգեյ Ատոմյանին աշխատանքից ազատելուց հետո առաջիկայում կալանավորումներ են սպասվում քրեակատարողական հիմնարկներում: Ասել է թե՝ Ատոմյանի ենթակայության տակ աշխատած համակարգում աշխատակիցները գործարքների մեջ են եղել կալանավորների հետ, Ատոմյանը կա՛մ չի տիրապետել իրավիճակին, կա՛մ էլ մասնակից է եղել գործարքներին: Իրավապահները բացահայտումներ են արել»,- գրում է թերթը:  

 

Լրրատվամիջոցի տեղեկություններով` առաջիկայում քրեակատարողական հիմնարկներից կալանավորումներ են սպասվում:

 

Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Սերգեյ Ատոմյանին Քրեակատարողական ծառայության պետի պաշտոնից ազատելու մասին:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Քաղաքականություն

Պատահարներ