ՌԴ-ում տաքսիներով երթևեկության գները հասել են ռեկորդային բարձր մակարդակի

Ռուսաստանում տաքսիներով երթևեկության գները հասել են ռեկորդային բարձր մակարդակի՝ մեկ կիլոմետր երթևեկության միջին արժեքը 32,53 ռուբլի է: Այն մոտավոր 130 ՀՀ դրամ է: Սա առավելագույնն է 10 տարվա ընթացքում։ 

 

Տվյալները հրապարակել է Ռուսաստանի վիճակագրական ծառայությունը` դրանք ներկայացնելով 2014 թվականից, և որի արժեքը եղել է 22,98 ռուբլի կամ մոտ 100 դրամ:

 

Փորձագետները կարծում են, որ դրա հիմնական պատճառը քաղաքական իրավիճակի և պատժամիջոցների պատճառով մեքենաների թանկացումներն են։ Համամատության համար հավելենք, որ Հայաստանում տաքսիների գները բարձրացել են ոչ թե 10-ը տարվա, այլ ամիսների ընթացքում և ակնհայտ ուղեվարձն ավելի թանկ է:

Քաղաքականություն

Պատահարներ