ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երեք խոշոր հրդեհ է բռնկվել Պորտուգալիայում. այրվել է մոտ 7000 հեկտար տարածք

Երեք խոշոր հրդեհ է բռնկվել Պորտուգալիայում, որոնցից ամենամեծը հարավ-արևմուտքում՝ Օդեմիրա քաղաքի մոտ, որտեղ երկուշաբթի մոտ 1400 մարդ տարհանվել է գյուղերից և ճամբարից՝ որպես նախազգուշական միջոց, փոխանցում է «France24»-ը։ 

 

Քաղաքացիական պաշտպանության ազգային ծառայությունը հայտնել է, որ երեքշաբթի հրդեհի ժամանակ մոտ 1000 հրշեջ, 320 մեքենա և 9 ինքնաթիռ է մասնակցել հրդեհաշիջման աշխատանքներին: Մինչ այժմ այրվել է մոտ 7000 հեկտար տարածք: Անտառային հրդեհների պատճառ է հանդիսացել բարձր ջերմաստիճանը: 

 

Նշվում է, որ երկուշաբթի օրը Սանտարեմ քաղաքում, որը գտնվում է մայրաքաղաք Լիսաբոնից մոտ 80 կիլոմետր (50 մղոն) հյուսիս-արևելք, տարվա ամենաբարձր ջերմաստիճանը սահմանել է 46,4 C (115,5 F): Երեքշաբթի օրվանից հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի, թեև հիմնականում կպահպանվի 30 C-ից բարձր:

Քաղաքականություն

Պատահարներ