ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կոտայքի մարզում տղամարդը միտումնավոր ավտոմեքենա է հրկիզել

Այսօր՝ օգոստոսի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 09։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի դիմաց ավտոմեքենա է այրվում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է լրատվականը, դեպքի վայր են ժամանել ՊԾ թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները

Պարեկները սահմանազատել են տարածքը, իսկ հրշեջ-փրկարարները կանխել են կայանված վիճակում գտնվող BMW մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեի հետևանքով, բարեբախտաբար տուժածներ չկան։

Պարզվել է, որ մեքենան պատկանում է Հարություն Մ․-ին և այրվել է ավտոմեքենայի հետնամասը մասամբ և բեռնախցիկը։
 

Լրաքտվականի տեղեկություններով՝ ավտոմեքենան ոչ թե ինքաբերաբար է այրվել, այլ միտումնավոր հրկիզել են, ինչը ֆիքսվել է հրդեհի հարևանությամբ տեղադրված տեսախցիկի կողմից։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ