Վարդան Մինասյանը կարմիր քարտ ստանալուց հետո հարվածել ու կոտրել է մրցավարական սեղանը

«Արարատ-Արմենիան» մրցում է «Փյունիկի» հետ։ 

Երկրորդ կեսի միջնամասում խաղադաշտում կրքերը սրվեցին։ Խաղադաշտում ընթանում էր կոշտ պայքար։ Հերթական խախտումին բուռն արձագանքեց Վարդան Մինասյանը, որը կարմիր քարտ ստացավ, գրում է Armsport-ը։ 

Խաղադաշտից հեռանալիս Մինասյանը հարվածեց ու կոտրեց 4-րդ պաշտոնյայի համար նախատեսված սեղանը։ 

Արարատ-Արմենիայի կազմում կարմիր քարտ ստացավ նաև Յեննե Տենեոնը։

Քաղաքականություն

Պատահարներ