ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լաչինի անցակետում ադրբեջանցիները ստիպել են շտապօգնության մեքենայից հեռացնել Արցախի զինանշանը

Ադրբեջանցիներն Արցախից բուժառուներին ՀՀ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենայից ստիպել են հեռացնել Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարության թեժ գծի հեռախոսահամարը։ Այս մասին ահազանգում է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը՝ հրապարակելով ադրբեջանական ԶԼՄ-ների տեսանյութը։ Հայ բժիշկներին ստիպել են հեռացնել պաստառը՝ միայն այն պատճառով, որ դրա վրա պատկերված է եղել Արցախի զինանշանը։

 

«Ամեն դեպքում, ուրախացնում է միայն այն, որ Արցախի զինանշանը տեսնելիս օկուպանտների մոտ «գազիկներ» են առաջանում։ Ոչինչ, այս ամենի միջով պետք է անցնել։ Օկուպանտների՝ նմանաբնույթ ամեն ակցիա մեզ մոտեցնում է այն պահին, երբ կվռնդենք նրանց մեր հայրենիքից։ Անգամ չկասկածեք»,- գրել է Աբովյանը։

Քաղաքականություն

Պատահարներ