ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հուզիչ կադրեր․ ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանն ավարտում է կարիերան

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանն ավարտում է ֆուտբոլիստի կարիերան: Ֆուտբոլիստը հուզիչ հոլովակով դիմել է հավաքականի երկրպագուներին ու ֆուտբոլային հանրությանը:

 

«Սա անմոռանալի ճանապարհորդություն էր: Չեմ կարող մի հոլովակում հայտնել իմ հիացմունքը ձեր հանդեպ: Այն աջակցունը, որ ստացել եմ ձեզանից, անգնահատելի է ինձ համար: Այն չուներ սահմաններ: Շնորհակալություն: Հիմա կլինեմ ձեզանից մեկը՝ Հայաստանի հավաքականի ֆանատը … միշտ՝ ցանկացած իրավիճակում, ցանկացած հաշվի ժամանակ:

 

17 տարին երկար ժամանակ է: Հիմա տղաս է զբաղվում, ես հույս ունեմ, որ մենք կպահենք այս կապը, այն չերևացող կապը, որ միշտ եղել է մեր մեջ»- ասել է Գևորգ Ղազարյանը ՀՖՖ-ի պատրաստած տեսանյութում՝ չկարողանալով զսպել արցունքները:

 

Նշենք, որ Ղազարյանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում մասնակցել է 76 հանդիպման, խփել 14 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում:

Քաղաքականություն

Պատահարներ