Ձերբակալվածներից 2-ը խորվաթ էին, 1-ը` հայ. մանրամասներ

Սեպտեմբերի 11-ի երեկոյան Հայաստան–Խորվաթիա խաղի ժամանակ տեղի ունեցած վիճաբանություն–ծեծկռտուքի հետևանքով ձերբակալված 3 անձանցից 2-ը խորվաթ երկրպագուներ էին, մեկը` հայ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

 

«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 195–րդ հոդվածի (ֆիզիկական ներգործություն) 1-ին մասով»,– նշել է Աբրահամյանը։

 

Նա տեղեկացրել է, որ 3-ն էլ արդեն ազատ են արձակվել, մարմնական վնասվածքներ չունեն։

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստան–Խորվաթիա խաղի ժամանակ Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում վիճաբանություն–ծեծկռտուքը 3 անձի ձերբակալությամբ է ավարտվել։ 

 

Հիշեցնենք` Երևանում սեպտեմբերի 11–ին կայացած հանդիպմանը մեր թիմը նվազագույն` 0։1 հաշվով պարտվեց խորվաթներին։

 

Եվրո-2024-ի ընտրական խմբային փուլի շրջանակում Հայաստանի հավաքականը իր հաջորդ հանդիպումը անցկացնելու է հոկտեմբերի 12-ին։ Մրցակցի հարկի տակ մեր հավաքականը մրցելու է խմբի հետնապահ Լատվիայի ընտրանու հետ։

Քաղաքականություն

Պատահարներ