ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ռուսական կեղծ համարանիշներով Mercedes-ի վարորդը կանգնել է, դիմել փախուստի՝ նետելով ատրճանակ

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Mercedes մակնիշի ավտոմեքենան երթևեկում է ռուսական կեղծ համարանիշներով։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com-ից։

«Տեղում գումարտակի հրամանատար Արման Գասպարյանի և նույն գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Արսեն Ստեփանյանի գլխավորությամբ նշված Mercedes-ը վերցվում է հսկողության տակ ու արդեն Սայաթ-Նովա պողոտայից դեպի Չարենցի փողոց ընթանալիս նույն վաշտի պարեկներ Խաչիկ Հովհաննիսյանն Լևոն Բաղդասարյանը նկատում են նշված Mercedes-ը և հրահանգում են, որպեսզի այն կանգնի։


Վարորդը կանգնում է, ապա դուրս է գալիս ավտոմեքենայից և դիմում փախուստի, սակայն Խ․ Հովհաննիսյան ու Լ․ Բաղդասարյանը հետապնդում են նրան և բռնում։ Փախնելու ընթացքում նա ինչ-որ բան է նետում, ինչը պարեկների աչքից չի վրիպում, այն դեպքում, երբ փողոցում բացակայում էր արտաքին լուսավորությունը»,-գրում է կայքը։

Պարզվում է, որ նետած իրը «Մակարով» տեսակի ատրճանակ է՝ իր պատյանով, իսկ Mercedes մեքենայի համարանիշներն էլ՝ կեղծ։


Նշվում է, որ դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

Քաղաքականություն

Պատահարներ