Երևանի բոլոր 10 ԸԸՀ-ներում տեղի կունենա պարտադիր վերահաշավարկի վիճակահանությունը. ԿԸՀ

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ժամը 11։00-ին, Երևանի բոլոր 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում տեղի կունենա պարտադիր վերահաշավարկի վիճակահանությունը։ Այս մասին հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
 

«Հիշեցնում ենք, որ ԸԸՀ նիստերը հեռարձակվում են ԿԸՀ կայքում։ Միևնույն ժամանակ նույն նիստում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները կանրադառնան վերահաշվարկի դմումներին։

 

Ընտրական օրենսգրքի 50-րդ հոդվածի 1․1 մասի համաձայն, բոլոր ընտրատարածքաներում տեղի կունենա առնվազն երեք տեղամասի արդյունքների պարտադիր վիճակահանություն։
 

Ընտրական օրենսգրքի 50-րդ հոդվածի համաձայն, վերահաշվարկի աշխատանքները կսկսվեն այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ժամը 14։00-ին և կավարտվեն սեպտեմբերի 22-ին ժամը 14։00-ին»- ասված է հայտարարության մեջ։
 

Նշվում է, որ վերահաշվարկի աշխատանքներին կարող են ներկա լինել յուրաքանչյուր կուսակցությունից մեկական վստահված անձ և թեկնածու, ինչպես նաև դիտորդական առաքելության և ԶԼՄ ներկայացուցիչներ։ Վերահաշվարկի աշխատանքները ևս կհեռարձակվեն ԿԸՀ կայքում։

Քաղաքականություն