Ստեփանակերտի «Արևիկ» հիվանդանոց են տեղափոխվել 6-7 երեխաներ. Տաթևիկ Հայրապետյան

Ստեփանակերտի «Արևիկ» մանկական հիվանդանոցից հաստատեցին, որ իրենց մոտ են տեղափոխվել 6-7 երեխաներ։ Նրանց վիճակի վերաբերյալ մանրամասներ հիվանդանոցից չհայտնեցին։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:

Ավելի վաղ համացանցում տեղեկություններ էին տարածվել, որ Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղի հրետակոծության հետևանքով երեխաներ են վիրավորվել, որոնք տեղափոխվել են Ստեփանակերտ։

Քաղաքականություն

Պատահարներ