ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ֆլորիդայի Դիսնեյլենդում արջին նկատել են գաղտագողի ծառին նստած

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Դիսնեյլենդ այգում ավելի վաղ այնտեղ հասած սև արջին բռնել են։ Այս մասին հայտնում է CBS News-ը։

Գիշատչին նկատել են Դիսնեյլենդի համալիրներից մեկի տարածքում ծառի վրա նստած։ Կենդանուն բռնել են այգու անտառապատ հատվածում մեծ թակարդի միջոցով և տարել շրջակա միջավայրի պահպանության աշխատակիցների մոտ: Հստակեցվում է, որ միջադեպի հետեւանքով ոչ ոք չի տուժել։

 

Մասնագետները նշել են, որ աշնանը արջերը հաճախ կարող են դուրս գալ մարդկանց մոտ՝ սնունդ փնտրելու։

 

Թե ինչպես է արջը հայտնվել  Դիսնեյլենդում, դեռ առեղծված է:

Քաղաքականություն