«Սրում եք իրավիճակը». ոստիկանապետը բանակցում է ակցիայի մասնակիցների հետ

Կառավարության բակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիա իրականացնող քաղաքացիներին է մոտեցել և փորձում է բանակցել ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը: 

«Իրենք արժանապատիվ ոստիկաններ են, առանց ձեր հրամանի ոչինչ չեն անի իրենք: Բայց արդեն անցել եք օրենքի սահմանը»,- դիմելով ոստիկանապետին՝ նշեց քաղաքացիներից մեկը: 

«Մենք երդում ենք տվել՝ օրենքը չխախտելու: Մենք պահում են հասարակական կարգը»,- պատասխանեց Արամ Հովհաննիսյանը: 

Քաղաքացին ասաց՝ չի երևում, ինչին ի պատասխան ոստիկանապետն ասաց, որ քաղաքացիերը սրում են իրավիճակը: 

«Եթե իրար միանանք, սրում չի լինի»,- արձագանքեց ակցիայի մասնակիցը: 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կառավարության բակում իրավիճակը լարված է. ոստիկանները ուժի կիրառմամբ բերման ենթարկեցին մի շարք քաղաքացիների:

Քաղաքականություն

Պատահարներ