ՈՒՂԻՂ. Երևանում ցուցարարները փակել են մի շարք փողոցներ

Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքից հետո ակցիայի մասնակիցները փակել են մայրաքաղաքի մի շարք փողոցներ: 

 

Այս պահին բողոքի ակցիայի մասնակիցներն արգելափակել են երթևեկությունը Տիգրան Մեծի պողոտայով դեպի Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ։ Ցուցարարների մյուս մասը նույն գործողություններն իրականացնում է Ամիրյան-Մաշտոց խաչմերուկում։ Բացի այդ, փակ են նաև Նալբանդյան ու Խանջյան փողոցները։

 

Երթևեկությունը լիովին արգելափակելու համար ակցիայի մասնակիցները հեծանիվներով փակում են փողոցները։

Քաղաքականություն

Պատահարներ