Ոստիկանությունը Երևանում բերման է ենթարկել փողոցներ փակած 26 անձի

Այսօր Երևանի տարբեր փողոցներում անհնազանդության ակցիաներ իրականացրած 26 անձ ոստիկանական բաժանմունքներ է տարվել։ Տեղեկությունը հայտնեցին ՀՀ ՆԳՆ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից։ 


«Ակցիայի 26 մասնակից Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարքի համար այսօր բերվել է ոստիկանություն»,-հայտնեցին ոստիկանությունից։ 


Հիշեցնենք, վաղ առավոտից բազմաթիվ քաղաքացիներ անհնազանդության ակցիաներ են իրականացնում Երևանի փողոցներում։ 
 

Սարյան փողոցից այսօր բերման են ենթարկել նաև «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանին։ 

 

Քաղաքականություն

Պատահարներ