Ամեն ինչ կանենք աջակցելու համար. ԱՀԿ ղեկավարը՝ Արցախից բռնի տեղահանվածների մասին

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ամեն ինչ կանի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին օգնելու համար: Այս մասին Ժնևում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեիսուսը։

 

Իր խոսքով՝ բռնի տեղահանվածները խոցելի վիճակում են, «բոլոր կողմերը պետք է պաշտպանեն քաղաքացիական անձանց», իսկ միջազգային իրավունքը պետք է պահպանվի:

 

Կազմակերպության գլխավոր տնօրենը վստահեցրել է, որ ԱՀԿ–ի կողմից իրենք «ամեն ինչ կանեն` աջակցություն ցուցաբերելու համար»:

Քաղաքականություն

Պատահարներ