Արցախից բռնի տեղահանված և Հայաստան ժամանած քաղաքացիների թիվը մոտենում է 70 հազարի

Արցախից բռնի տեղահանված և Հայաստան ժամանած քաղաքացիների թիվը մոտենում է 70 հազարի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

 

«Ժամը 12:00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 68386 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն»,– գրել է նա ֆեյսբուքյան էջում։

 

Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։

Քաղաքականություն

Պատահարներ