Ֆրանսիայի անհետաձգելի բժշկական օգնությունն այսօր կհասնի Հայաստան. ՀՀ ԱՆ

Ֆրանսիայի անհետաձգելի բժշկական օգնությունն այսօր կհասնի Հայաստան: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը

 

Դեսպանը նշել է, որ 5 տոննա բժշկական օգնությունը ներառում է բժշկական սարքավորումներ և դեղորայք` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, ծանր վիրավորում ստացածների բուժման համար:

 

Քննարկվում է նաև այրվածքներ ստացած մի քանի պացիենտներին Ֆրանսիայի մասնագիտացված բժշկական կենտրոններ տեղափոխելու հարցը:

 

«Ֆրանսիայի Հանրապետության օպերատիվ արձագանքը խոսում է հայ-ֆրանսիական ջերմ հարաբերությունների մասին: Մեր երկարաժամկետ համագործակցությունը կնպաստի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների թե՛ հրատապ կարիքների լուծմանը, թե՛ հետագա ինտեգրմանը»:

 

Օգնությունը կտրամադրվի ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոնին և Գորիսի բժշկական կազմակերպություններից մեկին:

Քաղաքականություն

Պատահարներ