«Տեղահանված արցախցիները միանվագ՝ 100 000-ական դրամ կստանան». Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ տեղահանված արցախցիները միանվագ՝ 100 000-ական դրամ կստանան։ 

«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների հրատապ կարիքների համար նրանցից յուրաքանչյուրին՝ անկախ տարիքից, պետական բյուջեից կհատկացնենք միանվագ 100 հազարական դրամ:

Այսօր երեկոյան փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը Հ1-ի եթերում կներկայացնի մանրամասները»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Փաշինյանը:

Քաղաքականություն

Պատահարներ