ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Այս պահին Գորիսում մոտ 35 մեծ ավտոբուսներ են տեղակայված». Նազելի Բաղդասարյան

Ստեփանակերտում գտնվող այն քաղաքացիների փոխադրման ուղղությամբ, որոնք չունեն սեփական փոխադրամիջոցներ, քայլեր են ձեռնարկվել: Այդ մասին հումանիտար կենտրոնի աշխատանքները ներկայացնող ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

 

Այս պահին Գորիսում մոտ 35 մեծ ավտոբուսներ են տեղակայված, և երբ երթևեկի ինտենսիվությունը թեթևանա, դրանք կկարողանան մեկնել հետադարձ ուղղությամբ՝ դեպի Ստեփանակերտ:

 

«Անխտիր բոլոր այն անձանց, ովքեր հատում են Հակարիի կամուրջը, պետության կողմից առաջարկվում է կեցավայր»,- հերթական անգամ ընդգծեց Նազելի Բաղդասարյանը:

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ ժամը 14:00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան է տարհանվել բռնի տեղահանված 70.500 անձ։ 

Քաղաքականություն

Պատահարներ