ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուս խաղաղապահների ուղղաթիռների անձնակազմերն ավարտել են ԼՂ–ում պայթյունից տուժածների տարհանումը

Ռուսական խաղաղապահ զորակազմի ուղղաթիռների անձնակազմերն ավարտել են Ստեփանակերտի մոտակայքում տեղի ունեցած պայթյունից տուժածների ավիասանիտարական տարհանումը։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

 

«Ընդհանուր առմամբ իրականացվել է 42 սանիտարական թռիչք, որոնց ընթացքում ռուսական խաղաղապահ զորակազմի հատուկ նշանակության բժշկական ջոկատի ռազմական բժիշկների կողմից տարհանվել է 258 մարդ։ Տարհանվել են նաև Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնի այն հիվանդները, որոնք բժշկական և վերակենդանացման օգնության կարիք ունեն»,– ասված է հաղորդագրությունում:

 

Ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման վայրում 522 խաղաղ բնակիչ է կա, այդ թվում ՝ 293 երեխա։

Քաղաքականություն

Պատահարներ