Արցախից Հայաստան է մուտք գործել 70 500 քաղաքացի

Ժամը 14:00-ի դրությամբ ԼՂ-ից Հայաստան է տարհանվել բռնի տեղահանված 70.500 անձ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

 

Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտեց հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր կա։

Քաղաքականություն

Պատահարներ