25 ավտոբուսն արդեն արցախցիներին տեղափոխել է Գորիս․ Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը շարունակում է տրամադրել իր ենթակայության տակ գտնվող ավտոբուսները՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ՀՀ տեղափոխելու համար: Այս մասին հայտնում են քաղաքապետարանից։ 

 

Երեկ ուշ երեկոյան ուղևորված թվով 25 ավտոբուսներն արդեն մեր հայրենակիցներին տեղափոխել են Գորիս: Ավտոբուսների հերթական խմբաքանակն այսօր կրկին կմեկնի ԼՂ: 

 

Հիշեցնենք, որ մեր հայրենակիցներն իրենց հետ կարող են բերել նաև ընտանի կենդանիներին:

Քաղաքականություն

Պատահարներ