Այս լուսանկարը պատասխանում է հարցին, թե ինչու ենք մենք հասել այս օրվան

Այս նկարն արվել է դեռ 2018 թվականի հեղափոխության օրերին, որում պատկերված է, թե ինչպես են մարդիկ Հայաստանի Հանրապետության դրոշի վրա խաղաքարտ խաղում։ 

 

Գուցե սա՞ է պատճառը, գուցե սա՞ է պատասխանը՝ ինչու ենք հասել այս օրվան, որովհետև ստացվում է այնպես, որ մեր սերը հայրենիքի հանդեպ, մեր ինքնությունը միայն խոսքերով է, միայն կենացներում կամ երգերում է։ 

 

Մենք կարծես ձևական ենք սիրում մեր երկիրը, իսկ խոսքերից այն կողմ չենք գնում։ Դեռ մանկապարտեզներում, դպրոցներում երգելիս կամ սեղանի շուրջ կենանցներ ասելիս ենք միայն մեծարում մեր երկիրը, մեր նախնիներին, դրոշը, կրոնը և թե ինչ մեծ թագավորների ժառանգներ ենք, սակայն, երբ հարցը հասնում է գործին, մենք մեր հարազատ դրոշի վրա խաղաքարտ ենք խաղում։ 

 

(Լուսանկարը կրկին տարածվել է համացանցում վերջին իրադարձություններով պայմանավորված):

 

Քաղաքականություն

Պատահարներ