Հայտնաբերվել է ևս 2 աճյուն․ Արցախի ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Փրկարարները շարունակում են որոնողական աշխատանքները. Հայտնաբերվել է ևս 2 աճյուն։ Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ից։ 

 

«Երեկ` սեպտեմբերի 28-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Մարտունու շրջանի Մյուրիշեն գյուղի տարածքից հայտնաբերվել է մեկ քաղաքացու դի։ Իսկ Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղի հարակից տարածքից` մեկ զինծառայողի աճյուն։

 

Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Քաղաքականություն

Պատահարներ