Այսուհետ համացանցը «կհետախուզվի». համակարգչային ծրագիր է գնվել. «Հրապարակ»

«Քննչական կոմիտեն մոտ 70 հազար դոլար արժողությամբ համակարգչային ծրագիր է գնել, որը թույլ կտա այսուհետ սոցցանցերն ավելի արագ մոնիթորինգի ենթարկել։ «Հրապարակ» թերթի տեղեկություններով ծրագրի գնման համար պետական բյուջեից վճարվել է 28 մլն 326 հազար դրամ, գնումը կատարվել է «Միկրորինգ» ՍՊԸ-ից։


Ծրագիրը կոչվում է «Մալտեգո»։ Այս համակարգչային ծրագիրը տեղեկատվության հավաքագրման շատ հզոր համակարգ է։ Այն թույլ է տալիս սոցցանցային էջերում, էլեկտրոնային փոստի հասցեներում, հեռախոսների համարներով եւ ոչ միայն, որոնել ցանկացած տեղեկատվություն։ Այս ծրագրի միջոցով կարելի է որոշել նաեւ որոնվող անձի գտնվելու վայրը։ Այլ կերպ ասած՝ այս ծրագրով կարելի է համացանցի բաց աղբյուրներում հետախուզական միջոցառումներ անել»:

Քաղաքականություն

Պատահարներ