«Խայտառակ շրջափակումից վարորդներ են մահանում». 3500 բեռնատար՝ Լեհաստանի և Ուկրաինայի սահմանին

Լեհաստանի հետ Ուկրաինայի սահմանին 3,5 հազար բեռնատարներից բաղկացած հերթ է գոյացել լեհ փոխադրողների կողմից հսկիչ անցակետերի արգելափակման պատճառով: Կողմերի միջև բանակցություններն առայժմ արդյունք չեն տվել, հայտնել Է Ուկրաինայի Պետական սահմանապահ ծառայության ներկայացուցիչը:


Լեհական փոխադրողները, որոնց միացել են նաև ֆերմերները, մի քանի շաբաթ շարունակ արգելափակում են Ուկրաինայի հետ սահմանին ավտոմոբիլային անցակետերը: Նրանք պահանջում են վերականգնել Ուկրաինական առևտրային փոխադրողների համար նախկինում չեղարկված թույլտվությունների համակարգը ՝ բացառելով հումանիտար օգնությունը և Ուկրաինայի զինված ուժերի համար մատակարարումները: Լեհական կողմում բեռնատարների հերթը սկսվում է սահմանից 50 կմ հեռավորության վրա, այնտեղ արդեն երկու ուկրաինացի վարորդ է մահացել:


Նոյեմբերի 25-ին Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովոյը դիմել է լեհական իշխանություններին՝ պահանջելով ավարտել Ուկրաինայի հետ սահմանի «խայտառակ շրջափակումը»։ Այն չափազանց թանկ է նստում ուկրաինացիների վրա, ասել է պաշտոնյան։


Քաղաքականություն

Պատահարներ