ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուժգին ջրհեղեղ Բրազիլիայում. տուժել է մոտ 13 հազար մարդ

Բրազիլիայի մայրաքաղաքում տեղի է ունեցել պատմության մեջ ամենասարսափելի ջրհեղեղը, ինչի հետևանքով տուժել է 13 հազար մարդ:


Բրազիլիա քաղաքում Ակրե գետի մակարդակը հասել է 15,56 մետրի՝ գերազանցելով 2015 թվականին տեղի ունեցած ջրհեղեղի ժամանակ գրանցված մակարդակը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։ Ջրի միջին մակարդակը 3 ժամը մեկ շարունակում է բարձրանալ 2 սմ-ով։ Քաղաքի 75%-ն արդեն տուժել է ջրհեղեղից։


Մոտ 2 հազար բնակիչ մնացել է անօթևան կամ տեղահանված, իսկ 20 կամուրջ ավերվել է։

Քաղաքականություն

Պատահարներ