Թուրքիան հայտ է ներկայացրել՝ մասնակցելու ռուսական նոր ուղեծրային կայանի ստեղծման նախագծին

Թուրքիան հայտ է ներկայացրել՝ մասնակցելու ռուսական նոր ուղեծրային կայանի ստեղծման նախագծին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում անելով Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Լև Զելյոնիին։


Անցյալ տարվա վերջին «Ռոսկոսմոս»-ը հրավիրել էր Բրազիլիայի, Թուրքիայի և Հարավային Աֆրիկայի տիեզերական գործակալություններին մասնակցելու ռուսական ուղեծրային կայանի աշխատանքներին։ Հաղորդվում է, որ նրանք «իրական հետաքրքրություն են հայտնել» նախագծի նկատմամբ:


Ապրիլի 2-ին հայտնի է դարձել, որ «Ռոսկոսմոս» պետական կորպորացիան պաշտոնապես հաստատել է ռուսական ուղեծրային կայանի նախնական նախագծումը։ Նոր կայանի առանցքային առանձնահատկություններից մեկը կլինի բաց մոդուլային ճարտարապետությունը: Հիմնական կամ կենտրոնական մոդուլը կստանա վեց միացման հանգույց: Դրանցից յուրաքանչյուրը կկարողանան կցվել այլ մոդուլներ:

Քաղաքականություն

Պատահարներ