Չեմ հավատում, որ Վաշինգտոնի գագաթնաժողովում պայմաններ կստեղծվեն Ուկրաինային ՆԱՏՕ հրավիրելու համար. ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարի տեղակալ

Այս տարվա հուլիսին Վաշինգտոնում կայանալիք գագաթնաժողովում Ուկրաինային դաշինք հրավիրելու պայմաններ չեն լինի։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջեոանան: Այս մասին հաղորդում է РИА Новости–ն:


«Ես անկեղծ կլինեմ, չեմ հավատում, որ Վաշինգտոնում կայանալիք գագաթնաժողովում պայմաններ կստեղծվեն Ուկրաինային ՆԱՏՕ հրավիրելու համար»,- ասել է նա՝ Վաշինգտոնում Անվտանգության և պաշտպանության ֆորումում պատասխանելով ուկրաինացի լրագրողի հարցին։



Քաղաքականություն

Պատահարներ