Կարծիք է ձևավորվել, որ իշխանափոխության հեշտ լուծում կա, մենք չենք ուզում. Քոչարյան

«Բոլորս միմյանց հետ ընդդիմադիր դաշտում պետք է անկեղծ ու արդար լինենք, թրենդային է դարձել ընդդիմադիր դաշտի ներսում ավելի մեծ ընդդիմություն լինել։ Կարծիք է ձևավորվել, որ իշխանափոխության հեշտ լուծում կա, մենք չենք հասկանում կամ չենք ուզում»։ Այդ մասին Վանաձորում քաղաքացիների հետ զրույցում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։


«Իշխանությանը երբ քննադատում են, վերջում մի հատ էլ անպայման պետք է ընդդիմությանը կպնեն, տեղի-անտեղի։ Այստեղից էլ կարծիք է ձևավորվել։ Եթե իսկապես ընդդիմադիր դաշտում գտնվող ուժերը մի կողմ դնեն անձնական ամբիցիաները, համախմբում հնարավոր է»,- նշել է պատգամավորը։


Քոչարյանը հայտարարում է․ «Եթե լինի ինչ-որ ուժ, թեկնածու, ում կողքը կանգնելով հիմնական նպատակին հեշտ կհասնենք, պատրաստ եմ կանգնել նրա կողքին»։

Քաղաքականություն

Պատահարներ