Սլավոնական համալսարանն ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացել․ օպերատիվ խումբը տեղում է

Տեղեկություններ են տարածվել, որ Սլավոնական համալսարանն այսօր ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացել։


Նշվում էր, որ ժամը 10:00-ի դրությամբ տարհանվել են ուսանողներն ու մանկավարժները: Կես ժամ անց պարզվել է, որ վտանգ չկա, դասերը շարունակվում են սովորական հունով։


Auroranews-ը մանրամասներ պարզելու համար կապ հաստատեց Ներքին գործերի նախարարություն։


«Ահազանգ ստացել ենք, օպերատիվ խումբն այնտեղ է, ստուգումներ են իրականացվում»,- նշեցին մեզ հետ զրույցում։

Քաղաքականություն

Պատահարներ