Մենք արդեն բազմիցս հնչեցրել ենք Իրանի դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ․ ԱԳՆ

Իրանի Իսլամական Հանրապետության ոչ մի դոկտրին վերանայման չի ենթարկվել և նախկինի պես չի ենթադրում միջուկային զենքի ստեղծում: Այս մասին իրանական IRIB հեռուստաալիքի հեռարձակած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին ասել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։


«Իրանի Իսլամական Հանրապետության ոչ ռազմական, ոչ պաշտպանական դոկտրինում խոսք չի գնում միջուկային զենքի մասին։ Մենք արդեն բազմիցս հնչեցրել ենք Իրանի դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ, այդ դոկտրիններում ճշգրտումներ չեն կատարվել», - ընդգծել է Քանանին։


Նա նշել է, որ իր երկիրը «իրավունք ունի միջուկային էներգիան օգտագործել խաղաղ նպատակներով եւ երկար տարիներ գործել է միջազգային կանոններին համապատասխան»:


«Այս առումով խաղաղ ատոմի զարգացմանն ուղղված մեր գործունեությունը շարունակվում է և շարունակվելու է», - հավելել Է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը:


Քաղաքականություն