ԵՄ-ի հետ ՀՀ-ի մերձեցումը չի բացառում Ռուսաստանի հետ երկկողմ լավ հարաբերությունները․ Տիգրան Բալայան

Եվրամիության հետ Հայաստանի մերձեցումը չի բացառում Ռուսաստանի հետ երկկողմ լավ հարաբերությունները, Politico-ին ասել է ԵՄ-ում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը։


Հայաստանի աշխարհագրությունը ենթադրում է բազմաթիվ պատմական և գործնական կապեր Ռուսաստանի հետ, իսկ ենթադրությունները, թե Հայաստանը կգնա ինքնասպան քայլի՝ փորձելով խաթարել ռուսական շահերը տարածաշրջանում, ֆանտաստիկայի ոլորտից են։


«Հայաստան-ԵՄ հարաբերությունները հիմնված են Հայաստանի ազգային շահերի վրա դրանք չեն բացառում Ռուսաստանի հետ երկկողմ լավ հարաբերությունները, և սա այն է, ինչ մենք ցանկանում ենք բացատրել մեր ռուս գործընկերներին»:

Քաղաքականություն

Պատահարներ