ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները փակել են Վայք-Եղեգնաձոր ճանապարհը

Վայոց ձորն էլ միացավ պայքարին ` Վայք-Եղեգնաձոր ճանապարհը փակ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Անուշավան Ավետիսյան օգտատերը և կից տեսանյութեր հրապարակել:


Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևան-Գյումրի ճանապարհը շարունակում է փակ մնալ: Քաղաքացիներին է միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը:


Նշենք, որ Հանրապետության ու մայրաքաղաքի տարբեր հատվածներում վերջին օրերին տեղի են ունենում անհնազանդության ակցիաները՝ հաջակցություն Ադրբեջանին տարածքների միակողմանի զիջումների դեմ պայքարող տավուշցիների։

Քաղաքականություն

Պատահարներ