«Տիտանիկ»-ի ամենահարուստ ուղևորի ժամացույցը վաճառվել է ռեկորդային գնով

Ոսկյա ժամացույցը, որը պատկանում էր անցյալ դարասկզբին խորտակված «Տիտանիկ» նավի ամենահարուստ ուղևորին՝ Ջոն Ջեյքոբ Ասթորին, Մեծ Բրիտանիայում աճուրդում վաճառվել է ռեկորդային 1,5 միլիոն դոլարով, հաղորդում է Sky News-ը։


Գրպանի ժամացույցը, ըստ Henry Aldridge & Son աճուրդի տան, գնել է մասնավոր հավաքորդն ԱՄՆ-ից։


Բրիտանական «Տիտանիկ» շոգենավը 1912 թվականի ապրիլի 14-ին Սաութհեմփթոնից Նյու Յորք իր առաջին նավարկության ժամանակ բախվել է այսբերգին և խորտակվել 2 ժամ 40 րոպե անց։ Մահացել է մոտ 1,5 հազար մարդ։ «Տիտանիկ»-ի բեկորները հայտնաբերվել են 1985 թվականի սեպտեմբերին կանադական Նյուֆաունդլենդ կղզու ափից մոտավորապես 350 ծովային մղոն հեռավորության վրա՝ մոտ չորս կիլոմետր խորության վրա։

Քաղաքականություն

Պատահարներ