Ղազախստանը պատրաստ է բանակցելու համար հարթակ տրամադրել նաև ՌԴ-ին և Ուկրաինային․ դեսպան

Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցը քննարկելու և հարթակ տրամադրել կողմերին` համապատասխան շփումների համար: Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել էՌուսաստանում Ղազախստանի դեսպան Դաուրեն Աբաևը։


«Ղազախստանը միշտ է պատրաստ աջակցել բոլոր այն պրոցեսներին, որոնք միտված են խաղաղությանը։ Խոսքը միայն Ռուսաստանի և Ուկրաինայի մասին չէ, նաև Հայաստանի և Ադրբեջանի, Սիրիայի խնդրի, Իրանի խնդրի։ Մի քիչ բարձր է ասված՝ հանդիսանալ միջնորդ, սակայն հարթակ տրամադրել, շփվելու համար պայմաններ ստեղծել մենք պատրաստ ենք»,- ասել է Ղազախստանի դեսպանը։


Հիշեցնենք՝ ավելի վաղ Ղազախստանի նախագահ Կասիմ- Ժոմարտ Տոկաևն էր հայտարարել, որ բանակցությունների համար հարթակ կտրամադրի Հայաստանին ու Ադրբեջանին: Նշենք, որ ակնկալվում է, որ այդ երկրում առաջիկայում կանցկացվի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։

Քաղաքականություն

Պատահարներ