Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը. ԶԼՄ

Սպառազինություն արտադրող հնդկական «Bharat Forge»-ը, որը TAGS հաուբիցներ է մատակարարել Հայաստանին, արդիականացրել է դրանք` հաուբիցների վրա տեղադրելով նոր էլեկտրոնիկա: Այս մասին հայտնում է «Indian Defense Research Wing»– ը` հղում անելով ընկերության տնօրեն Բաբա Կալյանիին։


Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ, որոնք նվազեցնում են հրետանային հաշվարկների սխալվելու հավանականությունը։ Այն թույլ է տալիս ավելի ճշգրիտ նշանառություն կատարել։


Հիշեցնենք` ոչ պաշտոնական տվյալներով` Հայաստանը վերջին 2 տարում միլիոնավոր դոլարների պաշտպանական պայմանագրեր է կնքել Հնդկաստանի հետ։ 

Քաղաքականություն

Պատահարներ