ՆԱՏՕ-ն պատրաստվում է ՌԴ-ի հետ «պոտենցիալ հակամարտության»․ ՌԴ ԱԳՆ

ՆԱՏՕ-ի Steadfast Defender զորավարժությունները ցույց են տալիս, որ դաշինքը պատրաստվում է ՌԴ-ի հետ «պոտենցիալ հակամարտության»: Այս մասին ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:


«Հենց հիմա Ռուսաստանի սահմանների մոտ անցկացվում են «սառը պատերազմից» ի վեր ՆԱՏՕ-ի խոշորագույն Steadfast Defender զորավարժությունները


Նրանց սցենարով՝ բոլոր գործիքների, այդ թվում՝ հիբրիդային և սովորական սպառազինությունների կիրառմամբ, մշակվում են Ռուսաստանի դեմ կոալիցիոն գործողություններ։


Պետք է արձանագրել, որ ՆԱՏՕ-ականները լրջորեն պատրաստվում են մեզ հետ «պոտենցիալ հակամարտության», ինչի մասին, ի դեպ, անկեղծորեն խոսում են ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ներկայացուցիչները»,-ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:



Քաղաքականություն

Պատահարներ