«Nissan»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին, ով մի քանի մետր շպրտվել և բախվել է կայանված «Mazda»-ին

Երեկ՝ մայիսի 3-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։50-ի սահմաններում Երևանի բնակիչ 22-ամյա Արամ Գ․-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Ազատության պողոտա-Բաբայան փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 60-ամյա Գարեգին Հ․-ին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: 


Հաղրոդվում է, որ վրաերթի ենթարկվածը շպրտվել և բախվել է Երևանի բնակիչ 37-ամյա Վարդան Հ․-ի վարած, նշված խաչմերուկում շրջադարձի համար անշարժ վիճակում գտնվող «Mazda» մակնիշի ավտոմեքենային։


Վրաերթի ենթարկվածը Երևանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։


Կայքի փոխանցմամբ` դեպքի փաստով Մ․ Միրզոյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։


Քննիչի հանձնարարականով ավտոմեքենանները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։


Հաղորդվում է նաև, որ վրաերթի վայրից մի քանի մետր հեռավորության վրա պարեկները հայտնաբերել են մահացածի բջջային հեռախոսը։


Քաղաքականություն

Պատահարներ