ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտարարում է քայլերթ՝ դեպի Երևան, որը առաջնորդելու է Բագրատ Սրբազանը

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան:

«Տեղ եկավ` ոտքով կգնանք, տեղ եկավ` մարշրուտկա կնստենք, տեղ եկավ` ավտոբուսով կգնանք, եթե մետրոն աշխատեց` մետրո կնստենք, կպառկենք, կքնենք: Ինչպես ուզենք` այնպես էլ կգնանք: Որտեղ պետք եղավ քնել` կքնենք, որտեղ պետք եղավ նստել` կնստենք»,- ասաց Սրբազանը:

Նախատեսվում է, որ մայիսի 9-ի կեսօրին պետք է Երևանում լինեն շարժման անդամները:

«Մեր իղձերն ավելի մեծ են, քան` մեր կյանքը»,- նշեց Սրբազանը:

Բագրատ Սրբազանը նշեց` մենք զոհված տղաներին հայրենիք ու երազանք ենք պարտք:

«Մենք այրունաքամության գործընթացի մեջ ենք գտնվում, այս գործընթացը պետք է դադարեցվի ու կասեցվի, սա է մեր պահանջը»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սրբազանը:




Քաղաքականություն

Պատահարներ