ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բագրատ Սրբազանը Կիրանցում է

Բագրատ Սրբազանը եկավ Կիրանց: Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը, ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ժամանեցին Կիրանց։ Բնակիչները նրանց ծափահարություններով դիմավորեցին: 

Նախատեսվում է, որ Բագրատ Սրբազանը հանդես է գալու հայտարարությունով:

Հիշեցնենք, որ Կիրանցում այսօր հերթապահում են մեծաթիվ ոստիկանական ուժեր, բերետավորներ: Իրավապահներն արգելափակել են միայն այն հատվածները, որոնք գյուղից տանում են սահմանազատվող հատվածներ՝ դեպի Խեյրիմլի: Գյուղում այսօր իրավիճակը հանգիստ է: 



Քաղաքականություն

Պատահարներ