ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով` պետք է դուրս գալ աքսիոմատիկ տրամաբանությունից:


«Պետք է ինքներս կարողանանք ձևակերպել հարցը, հավաքագրել հարցի պատասխանի համար անհրաժեշտ բոլոր փաստերն ու հետևել փաստերին, օբյեկտիվ առնչվել այդ փաստերի հետ, անել եզրակացություններ, որոնք հենվում են փաստերի վրա», - «Ժողովրդավարության դպրոցի»1-ին հոսքի շրջանավարտների կրթական ծրագրի ամփոփմանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Շատ կարևոր է, որ օրենքը, օրինականությունն ու իրավակարգը մարդը չընկալի որպես իր ազատությունները կաշկանդող հանգամանք, որպես իր համար դժվարություններ ստեղծող հանգամանք, այլ դա լինի մարդու սովորությունը, կենսակերպը»,-նշել է վարչապետը: Նա  ընդգծել` պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց:


«Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք չենք ճանաչում ինքներս մեզ»,- ասել է Փաշինյանը:


Մանրամասները` տեսանյութում: 

Քաղաքականություն

Պատահարներ